2011-ի ապրիլին Հայաստանում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.2 տոկոսով` կազմելով 110 593 դրամ: Միաժամանակ ամսական կտրվածքով անկումը կազմել է 0.8 տոկոս:
Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.7 տոկոսով` կազմելով 89 633 դրամ, ամսական կտրվածքով աճը կազմել է 0.8 տոկոս, իսկ ոչ պետական կազմակերպություններում` 1.7 տոկոս կամ 135 756 դրամ, ընդ որում ապրիլին ընթացիկ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 2.5 տոկոս անկում: