20 մայիսի 2011 - 17:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դիտորդները ղարաբաղյան կողմից շփման գծում ոչ մի ադրբեջանական զորավարժություններ չեն տեսել

Ղարաբաղյան կողմը տեղեկատվություն չունի շփման գծում լայնածավալ զորավարժությունների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, դիտորդները ղարաբաղյան կողմից արդբեջանական զորքերի ոչ մի կուտակում չեն տեսել: «Նույնիսկ եթե ինչ-որ զորավարժություններ են անցկացվում, ապա ԼՂՀ ՊԲ-ը միշտ պատրաստ է համապատասխան միջոցների»,- ասել է նա և հավելել, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում լարվածությունը շարունակում է մնալ: «Հազիվ թե Բաքուն գնա լուրջ արկածախնդրության: Սակայն երբեք մի ասա երբք, և մենք գտնվում ենք մշտական մարտական պատրաստականության մեջ: Շփման գծում սադրանքներ լինելու են` հատկապես հաշվի առնելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպումը»,- ասել է Աթանեսյանը:

Շաբաթվա սկզբին Ադրբեջանը հայտարարել է շփման գծում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ