«ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունում ոչ մի տագնապալի բան չկա, կայանն աշխատում է սովորական ռեժիմով: Նման միջազգային հետազոտություններն անցկացվում են ամեն տարի` մոտավորապես տարին 2-3 անգամ տարբեր անվանումներով»,- հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետազոտությունները Մեծամորի ԱԷԿ-ում կավարտվեն երկու շաբաթ անց, որից հետո նրանք պատրաստվում են հանդես գալ մամլո ասուլիսով:
OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, գտնվելով Հայաստանում` արդեն մոտ մեկ շաբաթ համակողմանի ուսումնասիրում է Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը: