Մի քանի ամիս է ինչ գործարկվել է Հուշամատյան կոչվող կայքը։ Այս մասին գրում է The Armenian Reporter-ը։
Կայքի նպատակն է հետազոտությունների միջոցով վերականգնել և պահպանել հիշողությունները Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի հայերի ամենօրյա կյանքի մանրամասների մասին։ Կայքը եռալեզու է՝ արևմտահայերեն, անգլերեն և թուրքերեն։
Կայքը ստեղծել է «Հուշամատյան» ասոցիացիան։ Ասոցիացիայի հետազոտություններն ընդգրկում են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի հայոց պատմության բոլոր ասպեկտները՝ ներառյալ սոցիալական և ամենօրյա կյանքը, բարբառները, երաժշտությունը, գրականությունը, մշակույթը և այլն։
Հատկապես Հատուկ կարևորություն ունեն Օսմանյան հայերի ստեղծած մշակույթի պահպանված արժեքավոր նյութեղեն նմուշները, ինչպիսիք են՝ երաժշտական ձայնագրությունները, հին լուսանկարները, ֆիլմերի ժապավենները և այլն։
Նմանատիպ կարևորություն են ներկայացնում Օսմանյան հայերի պատմությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես օրինակ՝ տպագրված գրքերը, պարբերականները, արխիվային նյութերը, անհատական հավաքածուները, անտիպ նոթերը, պաշտոնական փաստաթղերը, ինքնակենսագրականները և այլն։
Ասոցիացիայի հետազոտության մի մասն է կազմում նաև բանավոր պատմության փաստագրումը՝ հարցազրույցների ձայնագրման միջոցով։ Ասոցիացիան համոզված է, որ ինտերնետն ամենապրակտիկ, ամենաազդեցիկ և օպերատիվ միջոցն է լայնածավալ աշխատանքի իրականացման համար։
Հուշամատյանի կողմից ընտրված առաջին վայրը Պալուի շրջանն էր իր քաղաքով և շրջակա գյուղերով։ Հուշամատյան կայքում կարելի է գտնել և կարդալ բազմաթիվ նյութեր կապված Պալուի պատմության, ազգամիջյան հարաբերությունների, աշխարհագրության, գյուղատնտեսական գործուներության, սոցիալական կառուցվածքի և մշակույթի մասին։
Կայքի էջերը պարբերաբար թարմացվելու են և համալրվելու են տեղեկություններով։
Կայքը ստեծղող «Հուշամատյան» ասոցիացիան հիմնադրվել է Բեռլինում 2010-ին։