21 մայիսի 2011 - 15:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աշնանը Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակ

Իտալական «Ռենկո» ընկերությունը Երևանում հեծանվահրապարակ է կառուցում, շինարարությունը կավարտվի այս տարվա օգոստոսին: Նախագծային աշխատանքները, որոնց վրա 5 մլրդ 801 մլն 930 հազ. դրամ է ծախսվել, մեկնարկեցին 2010 թվականի հունիսին: Մայիսի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց հեծանվահրապարակ և ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:

«Ռենկոյի» նախագահ Անտոնիո Պասսերին նշել է, որ ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն 10 տարի: «Մարզահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, հեծանվուղու երկարությունը 250մ է: Հրապարակում կարելի է նաև ֆուտբոլի և թենիսի առաջնություններ կազմակերպել: Տրիբունաները 3200 հանդիսատես են տեղավորում: Շինանյութերը ներկրվել են Եվրոպայից»,- ասել է Պասսերին:

Նախագծի գլխավոր ճարտարապետը Ռուբեն Հասրաթյանն է:

ՖՈՏՈՇԱՐՔ