23 մայիսի 2011 - 09:57 AMT
Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գլխավոր հակառակորդն ԱԳ նախարարն է

«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ամենահուսալի դաշնակիցը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նախագահ Շիմոն Պերեսն է: Դեռևս 2001թ., լինելով ԱԳ ղեկավար, նա հայտարարել է. «Անիմաստ է պնդել, որ հայերը, հրեաների պես, ցեղասպանության են ենթարկվել: Ցեղասպանության հարցում հայերի ու հրեաների նույնացումն անընդունելի է»: Իսկ 8 տարի անց Պերեսը դարձավ պաշտոնական այցով Ադրբեջան այցելած Իսրայելի առաջին նախագահը:

Սակայն, որպես հակակշիռ հանդես են գալիս ոչ միայն ծայրահեղ ձախակողմյան «Մերեց» դաշինքի անդամները, այլ նաև իշխող «Լիկուդ» կուսակցության մի շարք գործիչներ: «Լիկուդի» խորհրդարանական խմբակցության նախագահ Զեև Էլկինը 2008թ. ի վեր ակտիվորեն պայքարում է Հայոց ցեղասպանության ճանչման համար: 2009թ. նրան սատարեց «Լիկուդի» անդամ շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Նույն ընթացքում «Մերեցի» նախագահ Հաիմ Օրոնը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին են հանդես գալիս Քնեսեթի խոսնակ Ոեուվեն Ռիվլինն ու «Լիկուդից» առանց պորտֆելի նախարար Բենի Բեգինը: Իսկ անցյալ շաբաթ Զեև Էլկինը վստահություն է հայտնել, որ նրա կուսակիցներ Դանի Դանոնն ու Ցիոն Ֆինիանը կսատարեն նրան այդ հարցում:

Որոշ աղբյուրների տվյալներով, «Լիկուդից» ընտրված պատգամավորները միտումնավոր կերպով են արգելակում այդ թեման ոչ այնքան բարոյական դրդումներից ելնելով, որքան ի հեճուկս Լիբերմանի: Ըստ որոշ աղբյուրների, ԺԴԿ-ի առաջնորդն ինքը դա չի բացառում: Ուստի մայիսի 18-ի երեկոյան, Հայոց ցեղասպանութան վերաբերյալ Քնեսեթի քվեարկությունից հետո, նա հստակ հասկացնել տվեց վարչապետ Նեթանյահուին, որ մտադիր չէ զիջել»,-գրում է IzRus պորտալը: