Հայաստանի նախագահի առաջարկի համաձայն համաներման արդյունքում ազատ կարձակվեն 396 դատապարտյալներ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում, ներկայացնելով նախագահի առաջարկը համաներման մասին, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հաղորդել է նաև, որ առաջարկի համաձայն 397 բանտարկյալների պատժի ժամկետը կրճատվելու է: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի այն հարցին, թե տարածվելու է արյդոք համաներումը 2008-ի մարտի 1-2-ի գործով դատապարտված անձանց վրա, Թովմասյանն անորոշ պատասխան է տվել: «Կներեք, բայց ես անձամբ չեմ ճանաչում 396 հոգուն, ովքեր ազատ են արձակվելու: Դուք կարող եք նայել առաջարկի տեքստը և համեմատել` վերաբերվում են արդյոք ազատ արձակելու մասին կետերն այն հոդվածներին, որոնց համապատասխան այդ անձինք դատապարտվել են»,- ասել է Թովմասյանը: