Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 26-ին Դովիլում կայանալիք G8-ի գագաթնաժողովում եռակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ համատեղ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
«ՌԴ և ԱՄՆ նախագահները մտադիր են ընդունել ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունների փաթեթը»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: