25 մայիսի 2011 - 18:07 AMT
«Կայացում» ֆիլմով Մոսկվայում մեկնարկեց հայկական վավերագրական ֆիլմերի առաջին փառատոնը

Մայիսի 19-ին «Ռոլան» կինոթատրոնում Գրիգորի Հարությունյանի «Կայացում» ֆիլմի ցուցադրումով Մոսկվայում մեկնարկել է հայկական վավերագրական ֆիլմերի առաջին փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն ու Ռուասաստանի հայերի միությունը: Կազմակերպիչների նպատակն է փառատոնային ծրագրի շրջանակներում հայակական վավերագրական կինոն ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս, ծանոթացնել հայ եւ ռուս հանդիսատեսին հայկական վավերագրության ժամանակակից նմուշներին:

Մոսկովյան փառատոնի ընթացքում ցուցադրվելու են հայ ռեժիսորների շուրջ մեկ տասնայկ ֆիլմեր, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպիսի դժվարությամբ է Հայաստանը ոտքի կանգնել Ղարաբաղյան պատերազմից, Սպիտալի և Լենինականի երկրաժարժից հետո և շրջափակման մեջ գտնվելով: