26 մայիսի 2011 - 14:36 AMT
Իսկանդարյան. G8 գագաթաժողովից հետո ԼՂ մասին փաստաթուղթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հայտարարությունն է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը Դովիլում G8 գագաթաժողովում կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու կոչ պարունակել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նման հայտարարությունները սովորաբար արվում են նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո: Դրանք գործիքային բնույթ ունեն բանակցային գործընթացի օժանդակման համար»,- ընդգծել է Իսկանդարյանը:

G8 գագաթաժողովն ընթանում է մայիսի 26-27-ը ֆրանսիական Դովիլ քաղաքում: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, գագաթաժողովում նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Նիկոլյա Սարկոզին ու Բարաք Օբաման Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն կընդունեն: