Մայիսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվանի ռազմական ինստիտուտում կայացել է Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների շարքում նախնական զինվորական պատրաստություն առարկայի օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ինչպես հայտարարել է միջոցառման ընթացքում Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օլիմպիադայի անցկացումն ամրապնդում է կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը: Այդ առումով նա նշել է, որ օլիմպիադայի անցկացումը դառնալու է ավանդական:
Իր հերթին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ օլիմպիադայի բոլոր մասնակիցները հաղթողներ են և հավելել, որ երկրի պաշտպանությունը հիմնվում է ոչ միայն ուժի, այլ նաև գիտելիքների վրա: