Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով Հայաստանի կառավարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն 930 հազար դրամ։
Թանգարան-ինստիտուտն այդ գումարով տարբեր աղբյուրներից ձեռք կբերի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միավորներ, կհոգա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին հրավիրված երկու օտարերկրյա գիտնականների ճանապարհածախսը, կթողարկի Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի 500 օրինակ։