Սոցիալական ցանցերում քիչ առաջ Skype օգտագործողները սկսեցին բողոքել, թե խնդիրներ են առաջանում Skype մուտք գործելիս և զանգեր իրականացնելիս։
Այս մասին հաղորդում է Huffpost Tech-ը:
«Սկզբից թվում էր, թե խնդիր ունեն միայն Windows օգտագործողները, սակայն հետո հայտնաբերերցինք, որ խնդիրներ ունեն նաև Mac և Linux օգտագործողները։ Մեր սերվերը կարճ դադար է տվել»,- գրում է Thenextweb-ը։
Skype heartbeat-ը հաստատում է Skype մուտք գործելու խնդրի մասին լուրը և իր գրառման մեջ ցույց տալիս, թե ինչ է անհրաժեշտ անել այն վերականգնելու համար թե՛ Windows Vista and Windows 7 օգտագործողներին, թե՛ Windows XP, թե՛ Mac OS X.
Կից լինքում կարող եք կարդալ Skype heartbeat-ի գրառումը։