27 մայիսի 2011 - 08:34 AMT
ՀԱՊԿ-ում նախապատվությունը պետք է տալ երկկողմանի կապերին, որոնք ավելի գործուն են, ասել է Անդրեյ Արեշևը

Ղրղզստանում անցած տարվա իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ՀԱՊԿ-ը, ինչպես է այն գործում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-մերձվոլգյան շրջանի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, կազմակերպությունում նախապատվությունը պետք է տալ երկկողմանի կապերին, որոնք ավելի գործուն են: «Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանի դերը դրական կլինի: Բայց ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական պաշտպանական տարածություն են և հետևողական են գործելու Բաքվի կողմից Ղարաբաղում խոշոր սադրանքների դեպքում: Իսկ այն բանի հասկացումը, թե ինչ պետք է անել Բաքվի կողմից Ղարաբաղում սադրանքները կանխարգելելու համար, հայկական կողմն ունի»,- ընդգծել է փորձագետը: