27 մայիսի 2011 - 14:55 AMT
Անդամակցելով Չմիացման շարժմանը՝ Ադրբեջանը մտադիր է հակահայկական բանաձևեր ներկայացնել ՄԱԿ-ի ԳՎ-ում

Անդամակցելով Չմիացման շարժմանը՝ Ադրբեջանը նպատակ ունի հակահայկական բանաձևեր ներկայացնել ՄԱԿ-ի ԳՎ-ում: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը: Ըստ փորձագետի, եթե նախկինում Ադրբեջանին ՄԱԿ-ում սատարում էին հիմնականում Իսլամական կոնֆերանսի երկրները, ապա այժմ, Բաքվին կաջակցեն նաև Չմիացման շարժման անդամները:

Չնայած դրան, փորձագետը տեսնում է նաև այդ իրավիճակի դրական կողմը: Մասնավորապես, Բեքարյանն ընդգծել է, որ եթե նախկինում Արևմուտքը դիտարկում էր տարածաշրջանը որպես մեկ միասնություն, ապա այժմ հարկավոր է փաստել, որ Հարավային Կովկասը դադարել է միասնական ընկալվելուց, այդ թվում նաև արտաքին քաղաքական նախապատվությունների առումով:

Փորձագետը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի անդամակցումը Չմիացման շարժմանը չի արտահայտում ադրբեջանական ժողովրդի կամքը: