Հայաստանի սահմանային հսկիչ անցագրային կետերի վերակառուցման տեխնիկական առաջադրանքի հայտարարված մրցույթում հաղթած լատվիական ընկերությունը կիրականացնի նախագծային հաշվարկները: Այդ մասին մայիսի 27-ին Երևանում հայտնել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա, դրանից հետ մրցույթ կհայտարարվի այդ երեք անցագրային կետերի վերակառուցման կետերի մրցույթ:
ՊԵԿ նախագահը հատյնել է, որ Հայաստանի կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային հսկիչ անցագրային կետերի վերակառուցման տեխնիկական առաջադրանքին: Նա հայտնել է, որ երեք անցակետերի վերակառուցման ծրագրի վերաբերյալ միջազգային կառույցներն արդեն տվել են իրենց գնահատականները:
Իսկ բիզնես-գործընթացները գնահատում է KPMG ընկերությունը: Նա հավելել է, որ ՀՀ անցակետերը կապահովվեն անհրաժեշտ սարքավորումներով: Ճանապարհա-շինարարական աշխատանքների իրականացումից հետո ՀԱԿ-երում կանխատեսվում է թողունակության ավելացում:
«Բագրատաշեն» ՀԱԿ-ը գտնվում է Երևան-Թբիլիսի Մ-6 ավտոմայրուղու վրա և 2011 թվականի հունվարի դրությամբ Վրաստանի հետ սահմանի հատման առավել կարևոր և ծանրաբեռնված կետն է: «Բավրա» ՀԱԿ-ը մտնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կազմի մեջ, և ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել Իրանի և վրաստանի միջև տրանսպորտային կապը: «Գոգավան» ՀԱԿ-ը գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա: