27 մայիսի 2011 - 15:53 AMT
Հայերը ծեծկռտուք են սարքել Մոսկվայում՝ երեք մարդ հոսպիտալացվել է

Զանգվածային ծեծկռտուք է տեղի է ունեցել աշակերտների ու ուսանողների մասնակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«21:00-ին տեղի բնակիչները ահազանգել են ոստիկանություն, հայտնելով, որ թիվ 1003 դպրոցի մոտ զանգվածային ծեծկռտուք է և լսվում են կրակոցներ: Ոստիկանները պարզել են , որ 7 մասնակիցները, հարաբերությունները պարզելիս, հասել են ձեռնամարտի ու կրակոցների»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Արդյունքում 11-րդ դասարանի աշակերտն ու բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողը հոսպիտալացվել են գանգուղեղային վնասվածքներով, իսկ 9-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ոտքի հրազենային վնասվածքով:

Տուժածների ազգանուններն են՝ Զաքարյան, Սադոյան և Կարախանյան:

Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, վարվում է հետաքննություն: