«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Իմ համայնքը» թեմայով շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներին:Մրցույթն անցկացվել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Մրցույթին մասնակցեցին Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներ, որոնց շարադրությունները նվիրված էին իրենց համայնքներին:
ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին ընտրեց լավագույն 11 շարադրություն` մեկական յուրաքանչյուր մարզից և Երևանից: Եվս երեք աշակերտի, ում աշխատանքները ճանաչվել են ամենապայծառ, շնորհվել է հանրապետական մրցույթի պատվավոր առաջին տեղը:
«ԱրմենՏել» ընկերությունից մրցույթի հաղթողները ստացան նեթբուքեր, իսկ իրենց տարածաշրջանների լավագույն շարադրության հեղինակները` հեռախոսներ և հուշանվերներ:
«Հայրենիքի հանդեպ սերը սկսվում է հենց այն վայրից, որտեղ մարդը ծնվել և ապրում է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը գիտակցում է այսօրվա միջոցառման առանձնահատուկ կարևորությունը և ջանքեր գործադրում Հայաստանի երիտասարդների շրջանում մշակութային ավանդույթների պահպանման և զարգացման համար», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ազգային պատկերասրահում անցկացված պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ բարձրաստիճան անձիք: