Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Տոմսերը կարելի է ձեռք բերել հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում և «Hummel» խանութներում:
Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 3000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 2000 դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներինը՝ 1000 դրամ:
Եվրոպայի 2013թ. ընտրական փուլի Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների խաղը տեղի կունենա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի 20:00-ին երևանայն ժամանակով: