30 մայիսի 2011 - 20:36 AMT
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրենը հուլիսի 1-ից կհեռանա իր պաշտոնից

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը հուլիսի 1-ից կհեռանա իր պաշտոնից: Այդ մասին նա PanARMENIAN.Net-ին է հաղորդել իր էլեկտրոնային նամակում, որում նշում է 10 տարվա ընթացքում Հայաստանի կապիտալի շուկայի կայացումն ու զարգացումը: Նա նաև համոզմունք է հայտնում, որ շուկայի մասնակիցների կողմից այդ տարիների ընթացքում ձեռք բերված փորձը և NASDAQ OMX-ի աջակցությունը հնարավորություն կընձեռեն Հայաստանին դառնալու տարածաշրջանում առաջատար կապիտալի շուկան: