31 մայիսի 2011 - 09:16 AMT
Երևանի անգլիական այգում տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Երևանի անգլիական այգում` Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ, տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է «Սաուղ» ֆրանսիական ընկերության ընկերության մամլո ծառայությունը, միջոցառմանը հրավիրված են Վանաձորի մանկատան երեխաները, որոնց համար կկազմակերպվի ուրախ ժամանց, և որոնք կցուցաբերեն իրենց նկարչական հմտությունները: Միաժամանակ տեղի կունենա 2010թ. հունիսի 1-ին նույն ծրագրի շրջանակներում տարբեր մանկատների երեխաների կողմից կատարված նկարների ցուցահանդես վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի Վանաձորի մանկատան սան, 15-ամյա Մխիթար Մաթոսյանի վիրահատությանը:

Միջոցառումը կազմակերպում են «Նունյոս» Հայ-Շվեդական բարեգործական հիմնադրամը, ֆրանսիական «Սաուղ» և «Օրանժ» ընկերությունները: