Առաջին կիսաթեթև քաշային կարգում անպարտելի ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինը հաջորդ մենամարտում կարող է հանդիպել IBO վարկածով չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ (Հայաստան): Այդ մասին հայտարարել է Բախտինի մարզիչ Ալեքսանդր Զիմինը: Նրա խոսքերով, Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյուչովը հայտարարել է, որ Դարչինյանի հետ մարտը նախատեսվում է սեպտեմբերին, բայբ դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ է այն կայանալու:
«Բարոյապես հոգնում ես մարտերից, որոնցում տարած հաղթանակները վարկանիշը չեն բարելավում: Ուստի Սաշան պետք է հանդիպի բռնցքամարտիկների հետ, որոնց հաղթելը թույլ կտա վարկանիշում վերև բարձրանալ և հնարավորինս շուտ անցնել չեմպիոնական մարտի»,- Զիմինի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: