31 մայիսի 2011 - 16:23 AMT
Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը

Մայիսի 28-ին Լոնդոնի Իլինգ շրջանի «Նավասարդյան» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում:

Երեկոյին մասնակցում էին ՄԹ-ում ՀՀ դեսպանության, հայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի անդամները, ՀՕՄ եւ ՀԲԸՄ ներկայացուցիչները:

Համերգային ծրագրով ելույթ ունեցան Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հայկական երիտասարդական համույթները: