Մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը:
Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տվյալներով, հանրահավաքը սկսվեց ժամը 19:15-ի սահմաններում: Մասնակցում էր շուրջ 6000 մարդ: Հանրահավաքն ավարտվեց ժամը 21.30-ին: Դրան հաջորդեց մասնակիցների մի մասի երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: