Վերջին երեք տարում Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է 28.5 տոկոսով: Այդ մասին հունիսի 1-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, եթե ինդեքսավորել գնաճի հետ, ապա այդ ցուցանիշները բավական ցածր են, քանի որ գնաճի տեմպերն ավելի բարձր են:
Համեմատելով Հայաստանի ցուցանիշներն ԱՊՀ այլ երկրների հետ` Մարտիրոսյանը հաղորդել է, որ Բելառուսում միջին աշխատավարձը նույն շրջանում բարձրացել է գրեթե երկու անգամ, Ղրղզստանում` 62 տոկոսով, Մոլդովայում` 18, Ռուսաստանում` 34.7, Տաջիկստանում` երկու անգամ, Ուկրաինայում` 43.2 տոկոսով, Ադրբեջանում` 46.3 տոկոսով: