Հայ գրոսմասյտեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթ ունենալ հնդկական Բխուբենսվեր քաղաքում, որտեղ տեղի է ունենում ԿԻԻՏ համալսարանի շախմատի գավաթի խաղարկությունը:
7-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով չի կարողացել հաղթանակ տանել Չանդրան Մագեշ Պանչանատմանի նկատմամբ և կիսել է միավորըները: Այդ տուրից հետո Պետրոսյանը հավաքել է 5.5 միավոր:
Նույնքան միավոր ունի Սերգեյ Կասպարովը (Բելառուս):Նա ոչ ոքի է խաղացել Զիաուրում Ռախմանի հետ (Բանգլադեշ):
8-րդ տուրի հանդիպումները կայանալու են հունիսի 3-ին, հաղորդում է armchess.am-ը: