3 հունիսի 2011 - 12:59 AMT
Էյդենա Մաքդիգի. Ինձ համար ամենաանսպասելին Հայաստանի հավաքականի արդյունքներն են

«Ինձ համար ամենաանսպասելին Հայաստանի հավաքականի արդյունքներն են: Մենք խաղացել ենք հայերի հետ առաջին տուրում և դժվարությամբ հաղթել ենք` 1:0: Երբ մենք վերադարձանք տուն, մեզ բոլորը հանդիմանում էին: Բոլորը կարծում էին, որ մենք պետք է Երևանում 4-5 գնդակ խփեինք: Բայց կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը շատ լուրջ մրցակից է, և Ռուսաստանի հավաքականի հետ խաղը Երևանում դարձավ դրա ապացույցը»,- Էյդենի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

Իռլանդիայի հավաքականը հունիսի 4-ին խաղալու է Մակեդոնիայի հավաքականի դեմ: Ֆուտբոլիստը ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալու Իռլանդիայի հավաքականի շանսերը գնահատում է 70 տոկոսով: