Հունիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 377.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377.25 դրամ:
Հունիսի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 376.58 դրամ` հունիսի 2-ի համեմատ ավելանալով 0.61 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 545.59 դրամ` ավելանալով 3.97 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.08 կետով` կազմելով 13.51 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: