3 հունիսի 2011 - 18:00 AMT
«Հայէկոնոմբանկն» ամփոփեց 2010 թվականի գործունեության արդյունքները

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն հունիսի 3-ին ամփոփեց 2010 թվականի տարեկան արդյունքները որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության ընդլայնմամբ:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, 2010-ին բանկի ակտիվները 2009-ի նկատմամբ միջին հաշվով աճել են 4.4%-ով, ժամկետային ավանդները` 18.4%-ով, ցպահանջ ավանդները` 11.7%-ով, պարտատոմսերը` 21.1%-ով, բարձր իրացվելի ակտիվները` 4.8%-ով, մատուցված ծառայություններից զուտ եկամուտը` 1.6%-ով:

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ավանդների 23.1%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 7.2%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը հասավ 82,813-ի, իսկ բանկի քարտատերերի քանակը կազմում է մոտ 130 հազ. մարդ:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը