4 հունիսի 2011 - 17:49 AMT
«Պետրովսկի» մարզադաշտում Հայաստանի հավաքականին աջակցելու են ավելի քան 1000 հայ երկրպագուներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները Սանկտ Պետերբուրգում հավաքվելու են հայկական եկեղեցու մոտ: «Ավելի քան 1000 հայ երկրպագուներ Մոսկվայից և այլ քաղաքներից ժամանել են Պետերբուրգ: 10 հոգի ժամանել է Երևանից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է աղբյուրը Սանկտ Պետերբուրգից:

Երկրպագուները հանդիպելու են Հայաստանի հավաքականի խաղացողներին «Մետրոպոլ Ռենեսանս» հյուրանոցի մոտ, որտեղ մնալու է հավաքականը, հետո մեկնելու են «Պետրովսկի» մարզադաշտ, որտեղ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին սկսվելու է Ռուսաստան-Հայաստան խաղը: