«Պետրովսկի» մարզադաշտում երկրպագուների հայտնի վիրաժի հանդիսատեսները լքել են իրենց տեղերը հունիսի 4-ին կայացած Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսի ժամանակ, հաղորդում է Ռ-Սպորտը: Երկրորդ խաղակեսի մեկնարկային սուլոցից հետո երկրպագուները դարպասների հետևում «Նախքան օրենքը» գրությամբ պաստառ կախեցին լցված տրիբունայի ֆոնին: Իսկ 62-րդ րոպեին, կախելով «Օրենքից հետո» պաստառը, լքեցին իրենց տեղերը:
Այսպիսով, երկրպագուներն իրենց բողոքն են արտահայտել երկրպագուների մասին ՌԴ օրենքի հնարավոր ընդունման դեմ: Երկրպագուները մտավախություն ունեն, որ այն միջոցները, որոնք կիրառվելու են իրենց հանդեպ ապագայում, չափազանց խիստ կլինեն: