5 հունիսի 2011 - 17:25 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն հունիսի 6-ին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) տարածաշրջան կժամանեն հունիսի 6-ին, ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նրա խոսքով, Ադրբեջան այցելելուց հետո համանախագահները կմեկնեն Երևան: Կասպրշիկը հայտնել է, որ համանախագահները նաև ծրագրում են այցելել Ստեփանակերտ, հաղորդում է Trend գործակալությունը: