«Անընդհատ խոսում են այն մասին, թե որքան լավն է Ալվարեսը: Կարծում եմ, որ Վանեսը նոկաուտի կենթարկի նրան մեկ ռաունդում: Նա վստահ հաղթել է Ալվարեսի հետ մենամարտելու իրավունքի համար: Տեսնենք, թե իսկապես Ալվարեսն այդքան լավն է»,- Վանես Մարտիրոսյանի մարզիչ Ֆրեդի Ռոուչի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:Մարտիրոսյանը հունիսի 4-ին նվաճել է WBC վարկածով արծաթե գոտի առաջին միջին քաշային կարգում, որը նրան իրավունք է տվել մենամարտել WBC վարկածով ներկա տիտղոսակիր Սաուլ Ալվարեսի դեմ:
«Ցանկանում եմ մենամարտել Ալվարեսի հետ: Ես ինձանից կախված ամեն ինչ արել եմ և նրա հետ մենամարտելու իրավունք նվաճել: Հուսով եմ, որ նա հաջորդ մենամարտը կանցկացնի իմ դեմ»,- ասել է հայ բռնցքամարտիկը: