7 հունիսի 2011 - 15:47 AMT
Հայ փորձագետը վստահ է` AKP-ն կրկին մեծամասնություն է կազմելու թուրքական խորհրդարանում

Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP) միանշանակ կհաղթի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նրա խոսքով, AKP-ն ունի բոլոր շանսերը, որպեսզի խորհրդարանում մեծամասնություն կազմի: Ընդ որում, նա նկատել է, որ կուսակցության շուրջ շարունակվող սկանդալներն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ մահափորձերը չեն կարող ազդել Թուրքիայի վարչապետի հեղինակության վրա:

Մեկնաբանելով Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող «Հումանիզմի հուշարձանն» ապամոնտաժելու մասին որոշումն ու այդ առիթով դժգոհությունը թուրք հասարակայնության շրջանում` հայ փորձագետն ասել է, որ թուրք հասարակայնության արձագանքը, ամենայն հավանականությամբ, PR ակցիա է, քան անկեղծ դժգոհություն:

Կարսում «Հումանիզմի հուշարձանն» ապամոնտաժվեց քաղաքի ավագանու խորհրդի որոշմամբ այն բանից հետո, երբ վարչապետ Էրդողանն այն անճոռնի էր անվանել: Այդ հուշարձանի տեղում կկանգնեցվի մեղր ու պանիր պատկերող մի քանդակ: