7 հունիսի 2011 - 15:50 AMT
BarCamp Yerevan 2011-ի մասնակցիներն տեղեկացան ինչպես դառնալ քաղաքացիական լրագրության մասնիկ

BarCamp Yerevan 2011-ի մասնակիցներից ոմանց ներկայացումները վերաբերում էր սոցիալական և նոր մեդիային, մուլտիմեդիա լրագրողների համար նորարար լուծումներին և գործիքներին։

Լրագրող և բլոգեր Արթուր Պապյանի ներկայացումը բջջային հեռախոսների՝ քաղաքացիական ժուռնալիստիայում օգտագործման մասին էր։

Արթուր Պապյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց իր կարծիքը Հայաստանում բջջային ժուռնալիստիկայի զարգացումների մասին. «Եթե մեր բջջային օպերատորները կարողնան մեզ որակյալ ինտերնետ-կապ ապահովել բջջային օնլայն Live streaming-ը (ուղիղ հեռարձակում) կտարածվի և կդառնա բնական։ Ես մի քանի հոգու եմ ճանաչում, այդ թվում և ինձ, որ բջջային Live streaming-ով լուսաբանում են իրադարձությունները։ Ես կողմ եմ որակյալ լրագրությանը, սակայն բջջային ժուռնալիստիկան օպերատիվ ինֆորմացիոն հոսքն ապահովողն է»։

Ներկայացման ժամանակ Արթուր Պապյանը նշեց, որ իր փորձից ելնելով՝ Live streaming-ի համար ամենից հարմար են Symbian հեռախոսները, Android-ների համակարգը երբեմն կախվում է, իսկ iPhone-ները մարտկոցի նստելու դեպքում այն փոխելու հնարավորություն չունեն։

«Շատ հարմար է, եթե մարդու պայուսակում Live streaming-ի համար կա UPS-ի պես սարք։ Live streaming-ի համար հայտնի և տարածված ծրագրերից է Qik-ը, որը միանում է բազմաթիվ պլատֆորմների՝ Youtube, Facebook, Livestream, Wordpress և այլն»,- պատմեց Արթուր Պապյանը և ավելացրեց. «Մեզ հետաքրքրում է բջջայինը ոչ թե որպես լրատվություն սպառելու գործիք, այլ որպես լրատվություն ստեղծելու գործիք»։

«Բջջային հեռախոսները խթանում են պրոֆեսիոնալ ժուռնալիստիկան և թույլ տալիս քաղաքացիներին մասնակցել լուսաբանումներին»,- նշել էր Արթուր Պապյանն իր ներկայացման մեջ։