Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության արդյունքները կասկած չհարուցեն Հայաստանի հասարակության մոտ: Այդ մասին նախարարը հայտնել է Երևանում Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում:
Ինչպես նշել է Թովմասյանը, հետաքննության արդյունքները պետք է այնքան հիմնավորված լինեն, որպեսզի քաղաքացիները ոչ մի կասկած չունենան: «Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը կարգադրել է ակտիվացնել հետաքննության գործընթացը, որպեսզի պարզվի, թե մենք որտեղ կարող էինք սխալ թույլ տալ»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, միայն բոլոր այդ գործընթացներից հետո հնարավոր կլինի հաստատել, թե ով է իսկապես մեղավոր եղել այդ իրադարձություններում: