8 հունիսի 2011 - 10:01 AMT
Կենտրոնական բանկը կարող է սառեցնել կարկուտից տուժած գյուղացիների վարկերը

Հունիսի 7-ին Արմավիրի մարզպետարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել անցած հանգստյան օրերին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների բնակիչները: Նրանք պահանջել են, որ ՀՀ իշխանություններն ինչ-որ կերպ օգնեն իրենց:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ մարզում հիմնականում տուժել են 22 գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածքները: Որոշ գյուղերում ոչնչացել է ողջ բերքը: Վիճակը ավելի է ծանրացնում այն հանգամանքը, որ գյուղացիների մեծ մասը բանկերից վերցրած վարկեր ունի, և այժմ մարդիկ ծանր կացության մեջ են: Գումարնեն ամբողջությամբ ծախսվել են, բայց եկամուտի որևէ ակնկալիք չունեն: Ըստ Ղահրամանյանի, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ԿԲ նախագահին՝ նրան առաջարկելով կարկուտից տուժաց գյուղացիների վարկերը սառեցնել և մարդկանց հնարավորություն տալ, որ գումարները եկող տարի վերադարձնեն: