8 հունիսի 2011 - 15:11 AMT
Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի բաժնի ղեկավարը

Հունիսի 8-ին Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆիլիպ Լեֆորը: Ինչպես հաղորդում է Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը, Լեֆորը Հայաստան է ժամանում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվություն անցկացնելու նպատակով:

Խորհրդատվությունների շրջանակներում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականության և հայ-ֆրանսիական հարաբերությունները հարցերը: Նախատեսվում է Ֆիլիպ Լեֆորի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: