8 հունիսի 2011 - 15:43 AMT
Թեհրանում բացվել է ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդես

Հունիսի 7-ին Թեհրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության Երեցների միության նախաձեռնությամբ կազմակերպվել է ժամանակակից արվեստի ցուցահանդես: Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև հունիսի 10-ը, ներկայացվելու են նկարչուհիներ Ռիմա Մինասյանի և նրա դստեր` Ռուբինա Մինասյանի նկարները:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են Ռիմա Մինասյանի 25 և Ռուբինա Մինասյանի 5 աշխատանքներ:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է: