Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լյա Մորվեյքը: Նրա խոսքերով, այդ ամբիոնի զարգացման նպատակով համալսարանը մտադիր է հմագործակցել մշակույթի և էկոնոմիկայի նախարարությունների ու այլ արտասահմանյան կազմակերպությունների հետ: «Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով համալսարանում բացվելու է ֆրանկոֆոնիայի ամբիոն»,- ասել է նա և հավելել, որ աշխարհում գործում է ֆրանկոֆոնիայի 7 ամբիոն: