8 հունիսի 2011 - 19:14 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց կանխավճարի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող սմարթֆոններն ապառիկ գնելու դեպքում կանխավճարը կկազմի 0 դրամ։

Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ապառիկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում: Առանց կանխավճարի կարելի է գնել հետևյալ մոդելները՝ BlackBerry Bold 9700, BlackBerry Bold 9000, BlackBerry Pearl 9105, BlackBerry Storm2 9520, BlackBerry Torch 9800, HTC Desire, HTC Desire HD, HTC Desire Z, HTC Gratia, HTC Legend, HTC Wildfire, Samsung GALAXY S .