9 հունիսի 2011 - 11:13 AMT
Արևիկ Թումանյանը դարձել է Օսլոյի պատանեկան մրցաշարի հաղթող

Նորվեգիայից`Օսլոյից, հաղթանակով է վերադարձել է պատանի թենիսիտուհի Արևիկ Թումանյանը, որտեղ նա մասնակցել է «Թենիս Եվրոպայի Ֆրոգներ» մինչև 14 տարեկան թենիսիստների պատանեկան միջազգային մրցաշարի:

Արևիկ Թումանյանը եզրափակչում 6:1, 6:2 հաղթանակ է տարել Նորվեգիայի ներկայացուցիչ Իդա Սելջեվոլ Սկանկեի հանդեպ և դարձել մրցաշարի հաղթող:

Մրցաշարին մասնակցել են պատանի թենիսիստներ հետևյալ 9 երկրներից` Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Լատվիա, Նիդերլանդներ, Ռուսաստան ու Հայաստան, PanARMENIAN.Net-ին հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: