9 հունիսի 2011 - 11:56 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու նպատակով

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Մոսկվա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հունիսի 11-ին Նալբանդյանը մասնակցելու է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:

Սպասվում է, որ նախարարները հանդիպմանը կքննարկեն ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկը հակամարտության կարգավորման վերաբերյալ և կնախապատրաստեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կկայանա ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 25-ին Կազանում: