10 հունիսի 2011 - 11:46 AMT
«Նաիրիտ» գործարանի աշխատողներն անձամբ նախագահից են պահանջում աշխատավարձի վճարում

«Նաիրիտ» ՓԲԸ-ի մի քանի տասնյակ աշխատողներ հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ գործարանի հետագա ճակատագրի մասին տեղեկություն ստանալու համար: Բացի դրանից, «Նաիրիտի» աշխատողները պահանջում են վճարել երեք ամսվա աշխատավարձ: Ինչպես լրագրողներին հաղորդել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, նրանց անհանգստացնում է գործարանի հետագա աշխատանքի շուրջ անորոշությունը: «Մենք չգիտենք, թե վերսկսելու է գործարանն աշխատանքը, և երբ մենք կստանանք մեր աշխատավարձերը:Մենք իհարկե տեղյակ ենք, որ «Նաիրիտի» հարցը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, բայց մարդիկ ցանկանում են հերթական անգամ կոնկրետ տեղեկատվություն ստանալ սկզբնաղբյուրից»,- ասել է Թադևոսյանը: Նա հաղորդել է, որ «Նաիրիտի» աշխատողները վերջին անգամ աշխավարձ են ստացել ապրիլին, երբ նրանց վճարվել է փետրվարի աշխատավարձը: «Նաիրիտի» աշխատողներն արդեն պատվիրակներ են ուղարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

Նրանց, ամենայն հավանականությամբ, ընդունելու է ՀՀ նախագահին առընթեր վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: