10 հունիսի 2011 - 14:51 AMT
Եվրահանձնաժողովը կօգնի բարձրացնել Հայաստանի միջուկային ոլորտի անվտանգությունը

Հայաստանի կառավարությունը հունիսի 10-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) ինստիտուցիոնալ զարգացում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությունը համաձայնություն տալու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այդ համաձայնագիրը թույլկ տա բարձրացնել Հայաստանի հնարավորությունները միջուկային ոլորտում: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 1 000 000 եվրո։

ԵՄ քաղաքականության առաջնահերթ նպատակն է նախկին ԽՍՀՄ երկրներում «օժանդակել արդյունավետ միջուկային անվտանգության մշակույթի խթանմանը»` ԱԷՄԳ Միջուկային անվտանգության մասին կոնվենցիային համապատասխան: