ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը գտնում է, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց չի լինի: Այդ մասին ԼՂՀ ԱԳ նախարարը լրագրողներին է հայտնել Երևանում:
Այն հարցին, թե Հայաստանի որ նախագահի օրոք է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը Հայաստանի համար ավելի բարենպաստ հունով ընթացել, Գեորգի Պետրոսյանը պատասխանել է, որ չի ցանկանում գնահատել նախագահների կառավարումը: «Հիմնախնդրի կարգավորումը դինամիկ գործընթաց է: Իրադրությունն ուրիշ էր անցյալում, այլ է հիմա և բոլորովին ուրիշ է լինելու ապագայում»:
Սպասվում է, որ հունիսի 25-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Կազանում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: