10 հունիսի 2011 - 17:20 AMT
Մադրիդյան սկզբունքների առնչությամբ Արցախի վերապահումներն ուժի մեջ են մնում

Արցախի Հանրապետության խորհրդարանը որոշակի վերապահումներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների առնչությամբ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ղարաբաղի խորհրդարանի քաղաքական ուժերը հայտարարություն էին ընդունել, որտեղ ներկայացված է, թե որ հարցերի հետ համաձայն չէ արցախյան կողմը:

«Այդ առաջարկները մշտապես փոխվում են, և այժմ դժվար է ասել, թե դրանք ինչ տեսք ունեն: Սակայն մեր վերապահումներն ուժի մեջ են»,- հայտնել է ԼՂՀ ԱԺ խոսնակը: