10 հունիսի 2011 - 17:38 AMT
Facebook-ը փոխու՞մ է իր արտաքին տեսքը

Facebook սոցիալական ցանցը գնել է Sofa ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման նախագծմամբ (Software Design): Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։

Հոլանդական այս ընկերությունը հիմնադրվել է 2006-ին և հայտնի է իր Mac համակարգի համար մշակած ծրագրերով և էլ.կառավարման արտադրանքով։ Այժմ նրանց թիմը միանում է Facebook-ին։ Նրանք նախագծում են icon-ներ, մի շարք հայտնի ծրագրերի ինտերֆեյսեր և այլն։

Facebook-ի նախագծման տնօրեն Քեյթ Արոնովիցն ասել է. «Որքան մենք նրանց շատ ենք ճանաչում, այնքան մենք ավելի ենք հասկանում, որ նրանց՝ փոքր թիմերով աշխատելու ձգտումը համընկնում է մեր աշխատելաոճին։ Մենք անհմաբեր սպասում ենք նրանց թիմին»։

Իսկ Sofa ընկերությունն իր բլոգում գրել էր. «Facebook-ը լի է տաղանդներով։ Մեր ընկերության թիմը Ամստերդամից տեղափոխվելու է Պալո Ալտո։ Մենք որոշակիորեն բերելու ենք հոլանդական մշակույթի տարրեր Facebook»։