10 հունիսի 2011 - 18:09 AMT
Փորձագետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունը հավասարակշռված է դառնում

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունն ավելի հավասարակշռված է դառնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, Հայաստանի կողմից նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերումը նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Ինչպես նշել է հայ փորձագետը, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ստեղծված իրադրության մեջ ինքը երկու ելք ունի` կամ ընդունել հիմնարար սկզբունքները, կամ էլ նվազեցնել լարվածությունը շփման գծում` այդտեղից հեռացնելով դիպուկահարներին: