10 հունիսի 2011 - 18:10 AMT
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կայցելի Հայաստան

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կժամանի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեցին Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունից, հունիսի 12-15-ը շվեդական նախարարը այցով կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես նշեցին մամլո ծառայությունից, Կառլ Բիլդտի այցը ծրագրված էր դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն Լիբիայում ստեղծված իրադրության պատճառով այն հետաձգվել էր:

Հայաստանում Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության, այդ թվում` իր հայաստանյան պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: